Ֆոնդահայթայթման մասնագետի հիմնական գործառույթները՝

1․ Ֆինանսական ներդրումներ փնտրելու և ներգրավելու, ինչպես նաև ծրագրերի կայունությունն ապահովելու նպատակով դրամաշնորհային ծրագրերի մշակում։
2․ Դրամահավաքների (fundraising) կազմակերպում, որի արդյունքում կներգրավվեն դոնոր կառույցների, անհատների, ձեռնարկությունների, բարեգործական հիմնադրամների և պետական գործակալությունների դրամական միջոցները։
3․ Ֆոնդհայթհայթման ռազմավարության տարեկան պլանի մշակում, ֆոնդհայթհայթման նոր հնարավորությունների ուսումնասիրություն։
4. Ֆոնդհայթհայթման՝ աշխարհում զարգացող նոր մեթոդների ուսումնասիրություն և կիրառում։
5.Ֆոնդհայթհայթման նպատակով կապերի և համագործակցությունների հաստատում, միջոցառումների կազմակերպում։
6.Պոտենցիալ դոնորների քարտեզագրում, տվյալների բազայի կազմում, մշտական թարմացում, դոնորների հետ հարաբերությունների ստեղծում, զարգացում։
7.Համագործակցող կազմակերպությունների քարտեզագրում, տվյալների բազայի կազմում, մշտական թարմացում, հարաբերությունների ստեղծում, զարգացում։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն, ցանկալի է միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, իրավագիտության, մարքեթինգի, հանրային կապերի և սոցիոլոգիայի ոլորտներում։
  2. Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ռազմավարական ֆոնդհայթայթման և/կամ բիզնես պլանի մշակման և/կամ նախագծերի կառավարման բնագավառներում։
  3. Ֆոնդահայթայթման մեթոդների իմացություն և փորձառություն։
  4. Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն։
  5. Կազմակերպչական և ներկայացման հմտություններ։
  6. Թիմում աշխատելու և այլոց մոտիվացնելու հմտություններ։
  7. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  8. Օտար լեզվի իմացություն:

Դիմումների ընդունման ժամկետն է` 11.01.2023 – 20.01.2023 թթ.:

  • Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20.01.2023թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. հունվարի 25-ին` ժամը 1100-ին հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: