Ի գիտություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթին մասնակցելու մտադրություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց.
2023 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության 9-րդ հարկի դահլիճում նախատեսվում է հանդիպում վերոնշյալ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ:
Հանդիպմանը ներկա գտնվելու ցանկություն ունեցողների մասնակցության հաստատումն ավարտվում է 2023 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 13:00-ին:
Մասնակցության վերաբերյալ հաստատումը (անուն, ազգանուն, կազմակերպության անվանում) անհրաժեշտ է ուղարկել info@escs.am էլեկտրոնային հասցեին:
Մասնակիցների մուտքը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ապահովելու նպատակով՝ խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Նշենք, որ հանրակրթական առարկաների նոր դասագրքերի ստեղծումը պայմանավորված է Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ: