Երևանի «Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1.ՀՀ քաղաքացիությունը,
2.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 15:00, բացի հանգստյան /շաբաթ, կիրակի/ և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Երևանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 10-ին ժամը 15:00-ին Երևանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում, հասցե՝ Երևան, Ֆանարջյան փողոց, 15 :
Տեղեկությունների համար դիմել ՝ հեռախոս՝ 010 28-76-97, +37491 53-97-77, էլ.հասցե՝ 117_schoolv@mail.ru