ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետներ ու պաշտոնատար այլ անձինք:
Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին:
Նախարար Ժաննա Անդրեասյանը մրցանակը շնորհել է թատերարվեստի ներկայացուցիչներ «Արտիստ» թատերական ստուդիայի հիմնադիրներ Գևորգ Վարդանյանին և Էլիզա Ստեփանյանին:
Մրցանակի է արժանացել նաև «Լյուսինկա» ուսումնական կենտրոնի հիմնադիր Ստելլա Խաչատրյան:
Հավելենք, որ 13-րդ գլխավոր մրցանակը շնորհվել է էլեկտրոնիկայի, ճարտարագիտության դասընթացներ անցկացնող և ԱԹՍ-ներ ստեղծող «Ասթրընոթ» ընկերության հիմնադիր Արմեն Դարբինյանին: Գլխավոր մրցանակ-արձանիկը հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: