Հիմնական գործառույթները՝

  1. Իրականացնում է օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումը.
  2. իրականացնում է հայեցակարգերի ու պետական նպատակային ծրագրերի մշակման աշխատանքները մանկապատանեկան սպորտի բնագավառում.
  3. մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը.
  4. իրականացնում է հանրապետությունում մանկապատանեկան սպորտի մեթոդական ղեկավարման աշխատանքները.
  5. իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում կատարվող մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքները.
  6. իրականացնում է Նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ուսումնամարզական գործունեության ուսումնասիրություններ.
  7. իրականացնում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական կրթական չափորոշիչների մշակումը.
  8. մշակում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ.
  9. աջակցում է Նախարարության ենթակայության մարզադպրոցների աշխատանքներին՝ մարզական հերթափոխի պատրաստման գործում:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:
  2. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սպորտի կամ ֆիզիկական կուլտուրայի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ:
  3. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին, «Մանկապատանեկան սպորտի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
  4. Տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը:
  5. Ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն:
  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 06.12.2022 –08.12.2022թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 212 309 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: