Կազմակերպությունը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ

Թափուր պաշտոնի անվանումը՝ Գյուղատնտես (ջերմոցներ)

Աշխատանքային շաբաթը՝ 5-օրյա

Աշխատանքի տևողությունը՝ Շաբաթական 20 ժամ

Պայմանագրի ժամկետը՝ Անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ջերմատնային տնտեսություններ ունեցող դպրոցներին տրամադրում է ընդհանուր մասնագիտական խորհրդատվություն՝ հեռավար և առկա: Որոշակի սահմանված ժամերի հասանելի է լինում հեռախոսային խորհրդատվության համար: Ըստ անհրաժեշտության պետք է նաև տեսազանգերով խորհրդատվություն տրամադրելու հնարավորություն ունենա ամբողջ տարվա ընթացքում։
  • Ըստ ջերմատան/ջերմոցի տեղակայման վայրի և չափերի՝ ներկայացնում է առավել արդյունավետ մշակաբույսերի ցանկ և մշակության համապատասխան ցիկլերի տարեկան գրաֆիկ:
  • Ըստ առաջարկվող ցիկլերի կազմում է ագրո-օրացույց՝ ներառելով համապատասխան գյուղատնտեսական աշխատանքների նկարագրությունը և ժամկետները:
  • Կազմակերպում է առցանց դասընթացներ՝ ջերմատներում/ջերմոցներում աշխատանքների կազմակերպման վերաբերյալ (ցիկլի սկիզբ, ընթացք, ավարտ, ընթացիկ խնամք/պլանային աշխատանքներ, պարարտանյութերի և քիմիական միջոցների անվտանգ կիրառում, հիվանդությունների դեմ պայքարի պլանային միջոցառումներ, ոռոգման կազմակերպում և նորմատիվներ, բերքահավաք, բերքի պահպանություն, հանգստի/դադարի շրջան, ձմեռացման նախապատրաստում)։
  • Կազմակերպում է հատուկ դասընթացներ հիդրոպոնիկ/ակվապոնիկ մշակության առանձնահատկությունների, կիրառվող տեխնոլոգիաների և մեթոդների, օգտագործվող նյութերի վերաբերյալ։
  • Իրականացնում է պլանային (տարեկան նվազագույնը երկու անգամ) և, ըստ անհրաժեշտության, (անկանխատեսելի խնդիրների դեպքում) այցեր ծրագրերի իրականացման վայրեր։
  • Գնահատում է ջերմատների/ջերմոցների վիճակը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում գործատուին։
  • Յուրաքանչյուր ջերմատան/ջերմոցի համար դպրոցի հետ համատեղ մշակում է ջերմատան/ջերմոցի զարգացման ծրագիր:
  • Աջակցում է դպրոցներին գյուղատնտեսական նորարարական նախաձեռնությունների և հնարավորությունների հասանելիությանը, տրամադրում է դրանց վերաբերյալ տեղեկատվություն:
  • Աջակցում է դպրոցներին պարարտանյութերի, բուժանյութերի ձեռքբերման հարցում՝ տեղեկատվություն տրամադրելով հուսալի գործընկերների և շուկայում առկա տեսականու վերաբերյալ:
  • Աջակցում է հիմնարկին գյուղատնտեսական ոլորտի և միջոցառումների կազմակերպման հարցերում:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն ոլորտային կրթություն:
  • Ջերմատնային տնտեսավարման նորարարական տեխնոլոգիաների տիրապետման փորձ:
  • Գյուղատնսական ծրագրերի իրականացման վերջին 5 տարվա ընթացքում անընդմեջ առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:
  • Գյուղատնտեսական ծրագրերի մշտադիտարկման փորձը կդիտվի որպես առավելություն
  • ՀՀ մարզերում ճամփորդելու հնարավորություն և պատրաստակամություն /աշխատաժամանակի առնվազն 1/3-ը փոխհատուցվող գործուղումներ են/:
  • Արդյունավետ հաղորդակցման և պլանավորման հմտություններ:
  • Դաշտային աշխատանքների (ցանկալի է կրթության ոլորտում) չափելի փորձ /մարզային այցելությունների ծախսերը հոգում է հիմնարկը/:
  • Մարզերում ծրագրերի իրականացման կամ մշտադիտարկման հմտություն/փորձ:
  • Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
  • Կրթական համակարգում առկա խնդիրների իմացություն:
  • Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն: Ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Համակարգչային հմտություններ և հեռահաղորդակցության գործիքների կիրառման հմտություն:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 240,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ 03.01.2023թ.

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  3. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  4. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Գյուղատնտես (ջերմոցներ)»։

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 08.12.2022թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ. վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամ, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա. ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ. աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գ. ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ. տեղական արտադրությանը խթանելը, ե. համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: