Կազմակերպությունը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ

Թափուր պաշտոնի անվանումը՝ Գյուղատնտես (ինտենսիվ այգիներ)

Աշխատանքային շաբաթը՝ 5-օրյա

Աշխատանքի տևողությունը՝ Շաբաթական 20 ժամ

Պայմանագրի ժամկետը՝ Անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ինտենսիվ /պտղատու և հատապտղային/ այգիներ ունեցող դպրոցներին տրամադրում է ընդհանուր մասնագիտական խորհրդատվություն՝ հեռավար և առկա: Որոշակի սահմանված ժամերի հասանելի է լինում հեռախոսային խորհրդատվության համար: Ըստ անհրաժեշտության պետք է նաև տեսազանգերով խորհրդատվություն տրամադրելու հնարավորություն ունենա ամբողջ տարվա ընթացքում։
  • Ըստ Հայաստանի կլիմայական գոտիների և ըստ հիմնական պտուղների/հատապտուղների տեսակների կազմում է ագրո-օրացույց՝ ներառելով սեզոնային գյուղատնտեսական աշխատանքների նկարագրությունը և ժամկետները:
  • Կազմակերպում է առցանց դասընթացներ՝ սեզոնային աշխատանքների կազմակերպման վերաբերյալ (վաղ գարնանային նախապատրաստական աշխատանքներ, էտ, ընթացիկ խնամք/պլանային աշխատանքներ, պարարտանյութերի և քիմիական միջոցների անվտանգ կիրառում, հիվանդությունների դեմ պայքարի պլանային միջոցառումներ, ոռոգման կազմակերպում և նորմատիվներ, բերքահավաք, բերքի պահպանություն, հակակարկտային և կաթիլային ոռոգման համակարգերի սպասարկում, ձմեռացման նախապատրաստում)։
  • Իրականացնում է պլանային (տարեկան նվազագույնը երկու անգամ) և, ըստ անհրաժեշտության, (անկանխատեսելի խնդիրների դեպքում) այցեր ծրագրերի իրականացման վայրեր։
  • Գնահատում է ինտենսիվ այգիների վիճակը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում գործատուին։
  • Յուրաքանչյուր ինտենսիվ այգու համար դպրոցի հետ համատեղ մշակում է այգիների զարգացման ծրագիր:
  • Աջակցում է դպրոցներին գյուղատնտեսական նորարարական նախաձեռնությունների մասին իրազեկվածության և հնարավորությունների հասանելիության հարցում, տրամադրում է դրանց վերաբերյալ տեղեկատվություն:
  • Աջակցում է դպրոցներին պարարտանյութերի, բուժանյութերի ձեռքբերման հարցում՝ տեղեկատվություն տրամադրելով հուսալի գործընկերների և շուկայում առկա տեսականու վերաբերյալ:
  • Աջակցում է հիմնարկին գյուղատնտեսական ոլորտի և միջոցառումների կազմակերպման հարցերում:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն ոլորտային կրթություն:
  • Ինտենսիվ այգիների տնտեսավարման նորարարական տեխնոլոգիաների տիրապետման փորձ:
  • Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վերջին 5 տարվա ընթացքում անընդմեջ առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:
  • Կոմպոստի, կենսահումուսի և այլ օրգանական պարարտանյութերի պատրաստման վերաբերյալ գիտելիքներ:
  • Գյուղատնտեսական ծրագրերի մշտադիտարկման փորձը կդիտվի որպես առավելություն:
  • ՀՀ մարզերում ճամփորդելու հնարավորություն և պատրաստակամություն /աշխատաժամանակի առնվազն 1/3-ը փոխհատուցվող գործուղումներ են/:
  • Արդյունավետ հաղորդակցման և պլանավորման հմտություններ:
  • Դաշտային աշխատանքների (ցանկալի է կրթության ոլորտում) չափելի փորձ /մարզային այցելությունների ծախսերը հոգում է հիմնարկը/:
  • Մարզերում ծրագրերի իրականացման կամ մշտադիտարկման հմտություն/փորձ:
  • Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
  • Կրթական համակարգում առկա խնդիրների իմացություն:
  • Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն: Ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Համակարգչային հմտություններ և հեռահաղորդակցության գործիքների կիրառման հմտություն:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 240,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ 03.01.2023թ.

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  3. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  4. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Գյուղատնտես (ինտենսիվ այգիներ)»։

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 08.12.2022թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամ, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գ. ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ. տեղական արտադրությանը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: