ՀՀ Տավուշի մարզի «Դիլիջանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը (առկայության դեպքում),
6. աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 18:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Դիլիջանի արվեստի պետական քոլեջում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ին, Դիլիջանի արվեստի պետական քոլեջում, հասցեն՝ ք. Դիլիջան, Կալինինի 57: Տեղեկությունների համար զանգահարել 0268-2-74-86 հեռախոսահամարին, էլ. հասցեն՝ pianoart@list.ru: