«Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1. ՀՀ քաղաքացիությունը,

2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),

3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը (բնօրինակի հետ),

4. տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,

5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում:

Մրցույթը տեղի կունենա 2022 թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, հասցեն՝ ք. Երևան, Արշակունյաց 39: Տեղեկությունների համար զանգահարել 010-44-38-04 հեռախոսահամարին, էլ. հասցեն՝ terlemezyanartcollege@gmail.com: