ՀՀ Շիրակի մարզի «Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Բագրավանի միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի Բագրավանի միջնակարգ դպրոցում, հասցեն` ՀՀ Շիրակի մարզի, Անի համայնք, գ․ Բագրավան, 6 փողոց, 8 շենք: Տեղեկությունների համար զանգահարել 077-31-53-16 հեռախոսահամարով, էլ. հասցեն՝ bagravanidproc@mail.ru: