Ռուսաստանի Դաշնության Տուլայի պետական մանկավարժական համալսարանը կազմակերպում է դպրոցականների համառուսաստանյան Տոլստովյան օլիմպիադա՝ «Ռուս գրականություն», «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների գծով:

Օլիմպիադան կանցկացվի երկու փուլով՝

  • առաջին (նախընտրական) փուլը՝ հեռակա ձևաչափով՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 24-ը,
  • երկրորդ (եզրափակիչ) փուլը՝ առկա ձևաչափով:

Օլիմպիադայի անցկացման և պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութերից: