ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցության ծրագրերի շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, նախատեսված է երաժշտական միջոցառում. կատարումներով հանդես կգա «Արտյոմ Լալայան Jazz Trio»-ն:

Կհնչեն դաշնակահարի հեղինակային ջազային ստեղծագործություններ, որոնք սերտորեն միահյուսում են ջազի, ֆոլկլորի, դասական երաժշտության մեղեդիները, ռիթմերն ու հարմոնիաները։

Երեկոյի ընթացքում կներկայացվի մանկավարժական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական համալսարանի դոցենտ, Հայ նկարիչների միջազգային հիմնադրամի և Էստոնիայի նկարիչների միջազգային միության անդամ Անուշ Բաբայանի ինքնատիպ աշխատանքների անհատական ցուցահանդեսը:

Հանդիսատեսին հնարավորություն կընձեռվի նաև ծանոթանալու տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը: