ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման միջկառավարական կոմիտեի 15-րդ նստաշրջանի շրջանակում ընդունված որոշման 10-13 պարբերությունների համաձայն (որոշումը՝ կից)` անդամ երկրներում գործող հասարակական կազմակերպությունները, միկրո, փոքր և միջին մշակութային ու ստեղծագործական ձեռնարկությունները, ինչպես նաև մշակութային հաստատությունները և կազմակերպությունները պետք է ներկայացնեն կարծիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներկայացված հետևյալ թեմաների վերաբերյալ՝

  • COVID-19 համավարակի համատեքստում մշակութային բազմազանության դրսևորումները (ֆիզիկապես և առցանց),
  • միկրո, փոքր և միջին մշակութային ու ստեղծարար ձեռնարկությունների մասնակցության կարևորությունը։

Կարծիքները պետք է ներկայացնել անգլերեն կամ ֆրանսերեն հետևյալ հղումով: Ստացված տեղեկությունները կներկայացվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման միջկառավարական կոմիտեի 16-րդ նստաշրջանի ժամանակ, որը կանցկացվի 2023 թվականի փետրվարի 7-10-ը:

Տեղեկատվությունն անհրաժեշտ է լրացնել online հարթակում մինչև ս. թ. նոյեմբերի 28-ը:

Հարցաթերթիկը լրացնելուց հետո անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հետևյալ հեռախոսահամարով` 010-599-631 (Գայանե Օհանյան): Տեղեկատվությունը կփոխանցվի ՀՀ արտաքին գործերի նախարարություն: