«Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի նոյեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում, հասցե՝ ք. Երևան, Շերամի 103/3: Տեղեկությունների համար զանգահարել 095-12-84-48 հեռախոսահամարին, էլ. հասցե՝ arevmikayelyan@gmail.com: