«Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի դեկտեմբերի 9-29-ը ներառյալ, ամեն օր` ժամը 11:00-ից մինչև 17:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2023 թ. հունվարի 16-ին, ժամը 13:00-ին, Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցում, հասցե՝ ք. Երևան, Ծ. Իսակովի 13. հեռ. 010-58-18-94, էլ. հասցեն՝ schoolmusic13@schools.am: