ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է մրցույթ կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար:

Մրցույթին կարող են մասնակցել սոցիալական գիտությունների ոլորտում առնվազն մագիստրոսի կամ համարժեք գիտական աստիճան և կրթության ոլորտում 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող թեկնածուները, որոնք տիրապետում են անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներին:

Թեկնածությունները պետք է ներկայացնել առցանց՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 10-ը: Տվյալներն անհրաժեշտ է ներկայացնել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ international@escs.am էլեկտրոնային հասցեին։

Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող տեղեկատվությունից: