Հիմնական գործառույթները՝

  1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի իրավական կարգավորում պահանջող հարցերի վերաբերյալ կազմակերպում է խորհրդատվություն.
  2. դատական ատյաններում ապահովում է Նախարարության ներկայացուցչությունը, իրականացնում է Նախարարության շահերի պաշտպանությունը.
  3. Նախարարության անունից, համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով կնքում պայմանագրեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ.
  4. համակարգում է վարչական վարույթների իրականացումը.
  5. համակարգում է հարկադիր կատարման ծառայության հետ կապված աշխատանքների կազմակերպումը.
  6. կազմակերպում է Բաժնի աշխատակիցների մասնակցությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգման աշխատանքները.
  7. կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն և ապահովում նախարարություն ներկայացված դիմումների, բողոքների, առաջարկությունների և այլ գրությունների վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրումը.
  8. անհրաժեշտության դեպքում հրավիրում է խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. «042 Իրավունք» մասնագիտության գծով բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ.
  3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքների, ՀՀ վարչական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  4. Տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
  5. Ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.
  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 02.11.2022 –04.11.2022թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 256 623 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: