Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. բարձրագույն կրթություն.
  3. հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանային ստաժ կամ սպորտի բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

Հիմնական գործառույթները՝

1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով պարապողների առողջության պահպանում և ամրապնդում, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.
2) հատուկ մարզական պատրաստության միջոցով Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի համար հերթափոխի պատրաստումը և համալրումը.
3) հանրակրթական դպրոցների հետ սերտ կապի հաստատումը ֆիզկույտուրային-արտադասարանական աշխատանքների, ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառումների կազմակերպման օժանդակումը.

4) ընտրած մարզաձևում պարապողների մարզական ընդունակությունների կատարելագործումը.
5) սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելը, նրանց հոգևոր,ստեղծագործական ունակությունների գեղագիտական,ֆիզիկական զարգացումը:

/Կանոնադրությունը կցվում է/

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում՝ (ձևը կցվում է).
  • բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմ(ները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը).
  • երկու գունավոր լուսանկար՝ 3Î4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային).
  • անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը).
  • ինքնակենսագրություն՝ սահմանված ձևաչափով (կցվում է), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ սկանավորված տարբերակը.
  • գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
  • աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ.
  • օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
  • «Գյումրու Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման և բարեփոխման` դիմողի կողմից մշակված հայեցակարգը՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացվի 2023 թվականի փետրվարի 10-ին:

Հայեցակարգը պետք է`

  • լինի առավելագույնը 20 էջ.
  • պարունակի համապատասխան պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
  • ներառի համապատասխան պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի փետրվարի 09-ին՝ ժամը 1430-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցեն՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 1430-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցեն՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Հիմնական աշխատավարձը՝ 157 000 (մեկ հարյուր հիսունյոթ հազար) ՀՀ դրամ:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1300-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 27.01.2023 թ., տեղեկատու հեռ.` 010 /599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am:

Մրցույթի թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի հստակ շրջանակը՝

«Աշխատանքային օրենսգիրք»՝ հոդվածներ՝ 5, 14, 20, 46, 85, 88,99, 101, 102, 109, 111-115, 120, 147, 158, 166, 179, 228
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=146722
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք՝ հոդվածներ՝ 3-18, 22, 25
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510
ՀՀ Սահմանադրություն՝ հոդվածներ՝ 6, 10, 14, 15, 21,, 26, 27, 34, 36, 38, 42, 47, 48, 57, 60, 66, 72, 73, 109, 121, 125, 131, 147, 153, 160, 162, 163, 168, 184, 185, 192, 206, հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=143723
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք՝ հոդվածներ՝ 2, 7-13, 17,18
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142597
«Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենք՝ հոդվածներ՝ 4-9, 14-18,21
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120999

/Թեստային հարցերի նմուշը կցվում է/

Մրցույթի հարցազրույցի փուլն իր մեջ ներառում է`

1) մասնագիտական գիտելիքների ստուգում.
2) հմտությունների (օրինակ՝ առաջնորդում, ռազմավարական պլանավորում, վերլուծական մտածողություն, որոշումների կայացում, հաղորդակցման հմտություններ, բանակցությունների վարում, փոփոխությունների կառավարում, կոնֆլիկտների կառավարում, ժամանակի կառավարում, տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետում, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, օտար լեզվի իմացություն և այլն) ստուգում.
3) անձնական որակների բացահայտում (աշխատանքային էթիկայի կանոնների իմացություն և այլն).
4) հայեցակարգի ներկայացում:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ /010/ 599 659) :


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու նախարարության «Գյումրու Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:

Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեու­թյուն են ծավալել տվյալ ոլորտում։ Սույն պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա համակարգչային ծրագրով՝ պատահական ընտրության սկզբունքով ընտրվելու է մեկ հասարակական կազմակերպություն:

Բոլոր հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով management@escs.am էլեկտրոնային հասցեին:

Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել`

  1. Կազմակերպության անվանումը
  2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն
  3. Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն
  4. Կազմակերպության կանոնադրությունը:

Դիմումներն ընդունվում են 2023 թվականի հունվարի 09-27-ը ներառյալ ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1300-ը: տեղեկատու հեռ.` 010/599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am: