Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. բարձրագույն կրթություն.
  3. հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ թանգարանագիտություն կամ սոցիալ-մշակութային գործունեություն (արվեստի կառավարում /մենեջմենթ/) բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

Հիմնական գործառույթները՝

1) իրականացնում է կազմակերպությանն ամրացված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների ֆիզիկական պահպանվածությունն ու անվտանգությունն ապահովող միջոցառումներ, այդ թվում թանգարանային առարկաների կոնսերվացումը և վերականգնումը,
2) իրականացնում է կազմակերպությանն ամրացված /մշտական կամ ժամանակավոր պահպանության/, ինչպես նաև՝ համալրման նպատակով ձեռքբերված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների հաշվառում,
3) կազմակերպում է թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններ,
4) կազմակերպում է ցուցահանդեսներ կազմակերպությանն ամրացված, նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող թանգարանային առարկաներով և թանգարանային հավաքածուներով,
5) իրականացնում է գիտալուսավորչական աշխատանք, կազմակերպում դասախոսություններ, համաժողովներ, գիտահետազոտական աշխատանք,
6) իրականացնում է գրադարանային, տեղեկատվական-մատենագիտական աշխատանք, տրամադրում ընթերցողներին անհրաժեշտ տեղեկատվություն,
7) ձևավորում է իր տնտեսական զարգացման ծրագիրը, որոշում թանգարանի մշտական ցուցադրության այցելության մուտքավճարի չափը, մշտական ցուցադրության /էքսկուրսիաների/, թանգարանի ծառայությունների մատուցման կարգն ու սակագները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ,

Իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը

  • դիմում՝ (ձևը կցվում է).
  • բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմ(ները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը).
  • երկու գունավոր լուսանկար՝ 3Î4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային).
  • անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը).
  • Ինքնակենսագրություն՝ (ձևը կցվում է).
  • գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
  • աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ.
  • օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
  • «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգը՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացվի 2022 թվականի նոյեմբերի 25-ին:
  • Հայեցակարգը պետք է լինի առավելագույնը 20 էջ.
  • Պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
  • Ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները.

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 1430-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 1430-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Հիմնական աշխատավարձը՝ 320000 (երեք հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1300-ը՝ 2022 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 10-ը ներառյալ, տեղեկատու հեռ.` 010 /599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am:

Մրցույթի թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի հստակ շրջանակը՝
«Աշխատանքային օրենսգիրք» հոդվածներ՝ 5, 14, 20, 46, 85, 88,99, 101, 102, 109, 111-115, 120, 147, 158, 166, 179, 228
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=146722
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3-18, 22, 25
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510
ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 6, 10, 14, 15, 21,, 26, 27, 34, 36, 38, 42, 47, 48, 57, 60, 66, 72, 73, 109, 121,124, 125, 131, 147, 153, 160, 162, 163, 168, 184, 185, 192, 206, հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=143723
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 1-4,6, 8, 10, 14, 16, 17, 20-22, 24, 26.1, 26
հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 5,7,8,10,12,13,16,20
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117765

ՀՀ կառավարության որոշումը պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու և 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 31 մայիսի 2012 թվականի 705-Ն որոշում
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=76436

Թեստային հարցերի ձևանմուշ

Մրցույթի հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝ (առաջնորդում, ռազմավարական պլանավորում, որոշումների կայացում, ժամանակի կառավարում, հաղորդակցման հմտություններ, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն).

մասնագիտական գիտելիքների ստուգում՝
«Աշխատանքային օրենսգիրք» հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=146722,
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենք, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117765

ՀՀ կառավարության որոշումը պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու և 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 31 մայիսի 2012 թվականի 705-Ն որոշում
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=76436

անձնական որակների (աշխատանքային էթիկայի և բարեվարքության կանոնների իմացություն):

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կրթությւան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659) :


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հասարակական կազմակերպություններին մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու նախարարության «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով: Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն մշակույթի կամ արվեստի ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:

Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝

  1. Կազմակերպության անվանումը
  2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
  3. Կազմակերպության կանոնադրությունը:

Դիմումները ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1300-ը՝ 2022 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 10-ը ներառյալ, տեղեկատու հեռ.` 010 /599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am: