ՀՀ Արմավիրի մարզի «Արաքսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը

2) բարձրագույն կրթությունը

3) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,

2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),

5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

6) աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Արաքսի միջնակարգ դպրոցում:

Մրցույթը տեղի կունենա 2022 թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի միջնակարգ դպրոցում, հասցեն` ՀՀ Արմավիրի մարզ, գ․ Արաքս, Դրոյի 6:

Տեղեկությունների համար հեռախոս` 093-14-47-41, էլ. հասցե` araqsimijnakarq.dproc@mail.ru: