Ծանրորդ Ռաֆիկ Մինասյանը երկամարտի 256 կգ արդյունքով (116+140) բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

61 կգ քաշայինների պոկում վարժությունում Մինասյանը գլխավերևում պահել է 116 կգ ծանրաձողն ու փոքր բրոնզե մեդալ նվաճել: Հրում վարժությունում հայ ծանրորդը մեկ մոտեցում է հաջող կատարել՝ բարձրացնելով 140 կգ կշռող ծանրաձողն ու զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Իտալիայի ներկայացուցիչ Սերժիո Մասիդան՝ երկամարտի 273 կգ արդյունքով:

Հայաստանն այս ստուգատեսում կունենա 23 մասնակից:

Մ23 տարեկան տղաների հավաքականը ԵԱ-ին մասնակցում է ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանի, Մ20 տարեկան տղաների թիմը՝ Մելիք Ղուկասյանի, իսկ աղջիկների թիմը՝ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ: