«Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ hոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-18։00-ը, կազմակերպում է «Look Around 2022» գիտության փառատոնը:

Միջոցառման նպատակն է երիտասարդ սերնդի շրջանում խթանել հետաքրքրություն տեխնիկական մասնագիտությունների նկատմամբ՝ ժամանակակից տեխնոլոգիաների և մարդկության ձեռքբերումների ցուցադրմամբ:

Միջոցառումը նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար: Փառատոնի շրջանակում տեղի կունենան քիմիական փորձեր, վարպետության դասեր, վիկտորինաներ, հանդիպումներ գիտնականների հետ, գիտական շոու, ինչպես նաև խաղանիշներ հավաքելու և մրցանակներ շահելու հնարավորություններ կընձեռվեն:

«Ռոսատոմը» «Look Around» գիտական փառատոնը Երևանում կազմակերպել է նաև 2019 և 2021 թվականներին: Անցյալ տարի միջոցառումն ունեցել է ավելի քան 4000 մասնակից՝ դառնալով տարվա գիտակրթական խոշորագույն միջոցառումներից մեկը:

«Look Around 2022» փառատոնը տեղի կունենա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հրապարակում (ք. Երևան, փ. Տերյան, 105): Մասնակցությունն անվճար է։ Նախապես https://clck.ru/32DDy հղումով գրանցված և միջոցառմանը ներկա մասնակիցների շրջանում կանցկացվի խաղարկություն։

Փառատոնի ծրագիրը (հայերեն)

Փառատոնի ծրագիրը (ռուսերեն)

Ծրագրի այլ մանրամասները հրապարակված են փառատոնի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/lookaround.am: