Ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2023 թվականին դրամաշնորհի տրամադրման հայտերը:
Մրցույթին ներկայացված նախագծերը քննել և 2023 թվականին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը:
Դրամաշնորհ տրվելու է մամուլի հետևյալ խմբերի նախագծերին՝
- ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
- մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան),
- գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան):
Նշենք, որ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով իրավաբանական անձանց դրամաշնորհի հայտերն ընդունվել են 2022 հուլիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Դրամաշնորհ տրամադրելու հայտարարությունն հրապարակվել է 2022 թվականի հունիսի 28-ին: