ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում լույս են տեսել Գուրգեն Խանջյանի «Համավարակ» և Սարգիս Հովսեփյանի «Հանդարտություն» վեպերը:

«Համավարակ» վեպը վերադարձի պատմություն է, ինչ-որ առումով՝ գուցե հարկադրված վերադարձի: Ծավալվող դեպքերն ու իրադարձությունները, ներառելով համավարակի ու պատերազմի իրողությունները, հայրենիքում մնալու աղոտ հեռանկարը վերածում են հաստատակամ որոշման:

«Հանդարտություն» վեպն էքզիստենցիալ դրամա է` դետեկտիվ տարրերով, որի իրադարձությունները ծավալվում են Հայաստանի անկախություն ձեռք բերելուց հետո ընկած ժամանակահատվածում և շարունակվում են մինչև 2018 թվականը: