Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժնի պետի (ծածկագիր` 18-34.10-Ղ4-3 ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժնի պետի (ծածկագիր` 18-34.10-Ղ4-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2022 հոկտեմբերի 14-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
- Դիմում (առցանց),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
- լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3,Կառավարական շենք 2 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3,Կառավարական շենք 2 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար քսաներեք) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 33,38,51,88,89,117,123,124
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենք հոդվածներ՝ 1,4,5,6,8,9,13,14,16,21
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=107521
«Հողային օրենսգիրք» հոդվածներ՝ 2, 19,23,60
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150513
«Հանրային ծառայության մասին» օրենք հոդվածներ՝ 3,4,6,8,9,14,31
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150050
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք հոդվածներ` 5,6,7,9,10,12,17,18,20
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=138910
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 28-34,36,16
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152139
«Տեղեկատվության ազատության մասին» օրենք. հոդվածներ՝ 3,6,9,11,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1372
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 1,3,4,6,10,22,26.1,29
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենք հոդվածներ՝ 1,4,5,6,8,9,13,14,16,21
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=107521
Անի Թորոսյան «Համակարգչային հմտություններ (ՄԿՈՒ համակարգի ուսանողների համար)»
հղումը՝ https://escs.am/files/files/2022-06-02/a07bdba448bf7cdaf35b309d55a7cb67.pdf
«Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու»
հղումը՝ https://bit.ly/3zfSglY
Ա. Ս. Մարգարյան, «Ժամանակակից հայոց լեզու», Երևան, 1997
հղումը՝ http://publishing.ysu.am/files/18.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
«Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
«Բարեվարքություն» կոմպետենցիա, https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կրթությւան,գիտության,մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659) էլեկտրոնային փոստի հասցե՝ siranuch.eloyan@mail.ru: