2022 թվականի հոկտեմբերի 9-12-ը Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջան Յուգրայում կանցկացվի «Մեկ մոլորակ-մեկ ապագա» խորագրով 12-րդ միջազգային երիտասարդական բնապահպանական ֆորումը: Նպատակն է համախմբել միջտարածաշրջանային և միջազգային համագործակցության շրջանակներում մարզերում և երկրներում բնական և մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ երիտասարդների ջանքերը:

Ֆորումը միավորում է «էթնոմշակութային ժառանգություն և շրջակա միջավայրի պահպանություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների միջազգային տեսահոլովակների մրցույթի» (առցանց մասնակցություն) և «Պահպանենք Յուգրայի ծաղկող աշխարհը» խորագրով 16-րդ շրջանային երիտասարդական բնապահպանական ֆորումի մասնակիցներին:

Ֆորումի անցկացման տարիների ընթացքում ծրագրային միջոցառումների մասնակիցներ են դարձել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ավելի քան 1900 երիտասարդ ներկայացուցիչներ 29 երկրներից, Ռուսաստանի 21 սուբյեկտներից և ինքնավար շրջանների 22 մունիցիպալ կազմավորումներից, ինչպես նաև 80 փորձագետ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կազանից, Վլադիմիրից, Տյումենից, Սուրգուտից, Եկատերինբուրգից։

Ավելի քան 300 մասնակիցներ դարձել են ֆորումի մրցութային միջոցառումների հաղթողներ, նրանցից 110-ը՝ մշակութային և բնական ժառանգության պահպանման ոլորտում լավագույն նախագծերի համար։

2022 թվականին ֆորումի ծրագիրը ներառում է լիագումար քննարկումների հարթակ, մրցութային միջոցառումներ, բիզնես խաղեր, ստեղծագործական, մշակութային-ժամանցային, սպորտային, էքսկուրսիոն ծրագրեր։

Ֆորումի մասնակիցների գրանցումը կատարվում է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 3-ը
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScdCwAzl4EsLVVTtWebeCe4X-zC4eK1E_6-W_wHJsoM-wOu-A/viewform?edit հղումով: