ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. բարձրագույն կրթությունը,
3. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում),
6. աշխատանքային գրքույկի պատճենը,
7. զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. հոկտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում, հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Բուլվարային փողոց, շենք 7: Տեղեկությունների համար զանգահարել 098-70-70-04 հեռախոսահամարով, էլ.հասցե` Gyumri38@schools.am: