ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, համերգային շրջագայությամբ հանդես է եկել Իտալիայում։

Առաջին համերգը տեղի է ունեցել Դոլոմիտյան Ալպերում, իսկ երկրորդ համերգը՝ Սիենայում: Երգչախմբի ելույթներին միացել է Գևորգ Դաբաղյանի տրիոն։ Համերգներին հնչել է հայ հոգևոր երաժշտություն։

Նշենք, որ Սիենայի համերգը նվիրված էր հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։