(1 թափուր տեղ)
Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝
1.ՀՊՉ և առարկայական չափորոշիչների աշխարհում գործող մոդելների ուսումնասիրություն:
2.ՀՊՉ կարողունակությունների լրամշակում և մեթոդական ուղեցույցների մշակում:
3.ՀՊՉ և առարկայական չափորոշիչներում վերջնարդյուների լրամշակում և մեթոդական ուղեցույցների մշակում:
4.Ուսումնական հաստատությունների կողմից ՀՊՉ հենքային ուսումնական պլանից օգտվելու կարիքների գնահատում:
5.ՀՊՉ հենքային ուսումնական պլանի լրամշակում և տեղեկատվական ուղեցույցների մշակում:
6.Ուսումնական հաստատության աշխատանքների կազմակերպման վրա ՀՊՉ հենքային ուսումնական պլանի կարգավորումների ազդեցության գնահատում:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1․Բարձրագույն մանկավարժական կրթություն:
2․ Առնվազն 5 տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ։
3․Հանրակրթության պետական չափորոշչի գերազանց իմացություն։
4․Առարկայական չափորոշիչների և ծրագրերի կառուցվածքի և սկզբունքներըի իմացություն։
5․Հանրակրթության մասին օրենքի իմացություն։
6․Գործող ուսումնական պլանի իմացություն:
7․ Գնահատման մեթոդաբանության իմացություն:
8.Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերրի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
9. Օրենքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն:
10.Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
11.Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
- Դիմումների ընդունման ժամկետն է` 19.09.2022 – 03.10.2022 թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 200,000 ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 03.10.2022 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, հոկտեմբերի 7-ին` ժամը 1100-ին հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00-ն: