Կրթական նորարարությունների բաժնի պետի հիմնական գործառույթները՝
1.Կազմակերպում է այլ մարմինների, պաշտոնատար անձանց կողմից պահանջվող՝ բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրումը։
2.Ուսումնասիրում է բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգում և վերլուծում այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:
3.Սովորողների մասնագիտական կողմնորոշման գործընթացների մեթոդաբանության և ծրագրերի մշակում։
4. Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի գրավչության բարձրացմանը նպաստող միջոցառումների մշակում և կազմակերպում։
5․Կրթության համաշխարհային զարգացումների ուսումնասիրություն և նորարական մոտեցումների փորձարկման աշխատանքների կազմակերպում ուսումնական հաստատություններում։
6.Ուսումնական հաստատություններում իրականացվող նորարական ծրագրերի և նախագծերի մշտադիտարկման և գնահատման գործընթացի կազմակերպում և իրականացում։
7.Տարբեր երկրների և համայնքների, այդ թվում՝ հայկական սփյուռքի կրթական հաստատությունների և մասնագետների հետ համագործակցության հնարավորու-թյունների ուսումնասիրություն և բացահայտում, համագործակցային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցություն։
8․ Ապահովում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կառուցվածքի և կազմման մեթոդների, ուսումնական հաստատության կառավարման գործող մոդելների, նորարարական մոտեցումների մշակման աշխատանքների գործընթացը:
9․ Ներկայացնում է առաջարկություններ ուսումնական հաստատության գործունեության տնտեսական դաշտի լրամշակման վերաբերյալ:
10․ Ապահովում է ուսումնական հաստատության կառուցվածքի, կանոնադրության փոփոխությունների առաջարկությունների, ընթացիկ աշխատանքների նկարագրության, գործող մոդելների ուսումնասիրության և նոր մոդելների մշակման աշխատանքների գործընթացը:
11․ Մշակում է ներդպրոցական վերահսկողության ռազմավարություններ և մեթոդներ։
12․ Ներկայացնում է ուսումնական հաստատության ծախսերի ֆինանսական պլանավորման, ուսումնական հաստատության ծախսերի նախահաշվի և դրա կառավորման մոդելների, բյուջեի կառավորման մեդելների, ռազմավարությունների առաջարկություններ:
13․ Կազմակերպում է այլ մարմինների, պաշտոնատար անձանց կողմից պահանջվող՝ վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրումը։
14․Ապահովում է վարչության գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգելով և վերլուծելով այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Բարձրագույն մանկավարժական կրթություն:
- Վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 5 տարվա ընդհանուր աշխատանքային փորձ հանրակրթական ուսումնական հաստատությունում։
- Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի իմացություն՝ «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքներ, հանրակրթության պետական չափորոշիչ, առարկայական ծրագրերի կառուցվածք, ուսուցիչների ատեստավորման կարգ, վերապատրաստման ծրագրերի և չափորոշիչների կառուցվածք, աշխատանքների կազմակերպման օրինաչափություն-ները և ընթացակարգերը, ուսումնական գործընթացի կազմակերպման կարգերը։
- Օրեքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն:
- Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն:
- Գործող ուսումնական պլանի իմացություն:
- Գնահատման մեթոդաբանության իմացություն։
- Հեռավար դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն:
- Բաժնի մյուս մասնագետների հետ առցանց փաստաթղթեր մշակելու և խմբագրելու, առցանց շտեմարաններից օգտվելու, էլեկտրոնային նամակներ ստանալու և ուղարկելու, քննարկումների մասնակցելու կարողություն:
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
- Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
- Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Դիմումների ընդունման ժամկետն է` 19.09.2022 – 03.10.2022թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 250,000 ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) մեկ էջանոց հետաքրքրության նամակ այս պաշտոնին հավակնելու նկարագրությամբ և աշխատանքների կատարման տեսլականով:
3) անձնագրի պատճենը,
4) ինքնակենսագրություն,
5) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6)այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 03.10.2022 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, հոկտեմբերի 7-ին` ժամը 1030-ին հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00-ն: