Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի պետի հիմնական գործառույթները՝
1. ՀՊՉ և առարկայական չափորոշիչների աշխարհում գործող մոդելների ուսումնասիրություն:
2. ՀՊՉ կարողունակությունների լրամշակում և մեթոդական ուղեցույցների մշակում:
3. ՀՊՉ և առարկայական չափորոշիչներում վերջնարդյուների լրամշակում և մեթոդական ուղեցույցների մշակում:
4. Կրթության բովանդակության բարեփոխումների հիմնադրույթների նախագծի մշակում:
5. Ուսումնական հաստատությունների կողմից ՀՊՉ հենքային ուսումնական պլանից օգտվելու կարիքների գնահատում:
6. ՀՊՉ հենքային ուսումնական պլանի հիման վրա օրինակելի պլանների նախագծերի մշակում և մեթոդական ուղեցույցների նախապատրաստում:
7. ՀՊՉ հենքային ուսումնական պլանի լրամշակում և տեղեկատվական ուղեցույցների մշակում:
8. Ուսումնական հաստատության աշխատանքների կազմակերպման վրա ՀՊՉ հենքային ուսումնական պլանի կարգավորումների ազդեցության գնահատում:
9. Այլընտրանքային ուսումնական պլանի մշակման մեթոդական ուղեցույցների մշակում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1. Բարձրագույն մանկավարժական կրթություն:
2. Առնվազն 5 տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ։
3. Հանրակրթության պետական չափորոշչի գերազանց իմացություն։
4. Առարկայական չափորոշիչների և ծրագրերի կառուցվածքի և սկզբունքներըի իմացություն։
5. Հանրակրթության մասին օրենքի իմացություն։
6. Ներկայացված օրենքի, որոշման, կարգի, ուսումնական պլանի և այլ նախագծերի մասին կարծիք ներկայացնելու կարողություն և ներկայացման ձևի իմացություն։
7. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերրի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
8. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
9. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Դիմումների ընդունման ժամկետն է` 19.09.2022–03.10.2022թթ.:

•Աշխատավարձի չափը՝ 250,000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2)անձնագրի պատճենը,
3)ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 03.10.2022 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, հոկտեմբերի 7-ին` ժամը 10:00-ին հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00-ն: