ՀՀ Արմավիրի մարզի «Մրգաստանի Մ. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը
2) բարձրագույն կրթությունը
3) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6) աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. սեպտեմբերի 8-29-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Մրգաստանի Մ. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Մրգաստանի Մ. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցեն` Խոյ համայք, գ. Մրգաստան 1-ին փողոց, շենք 15: Տեղեկությունների համար զանգահարել 093-55-56-21 հեռախոսահամարով, էլ. հասցե՝ mrgastan@mail.ru: