ՀՀ Շիրակի մարզի «Բայանդուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը

2) բարձրագույն կրթությունը

3) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,

2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),

5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

6) աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. սեպտեմբերի 7-28-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Բայանդուրի միջնակարգ դպրոցում:

Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի Բայանդուրի միջնակարգ դպրոցում, հասցեն` Ախուրյան խոշորացված համայնք, Բայանդուր բնակավայր 8-րդ փողոց, շենք 9: Տեղեկությունների համար զանգահարել 094-12-04-84 հեռախոսահամարով, էլ. հասցե՝ mushegh.margaryan@bk.ru: