ՀՀ Տավուշի մարզի «Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը

2) բարձրագույն կրթությունը

3) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,

2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),

5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

6) աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. սեպտեմբերի 6-27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում:

Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում, հասցեն` գ. Հաղարծին, 1-ին փողոց, շենք 18: Տեղեկությունների համար զանգահարել 041-07-30-81 հեռախոսահամարով, էլ. հասցե՝ mane200861@mail.ru: