ՀՀ Արմավիրի մարզի «Արաքսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը
2) բարձրագույն կրթությունը
3) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6) աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Արաքսի միջնակարգ դպրոցում 2022 թ. սեպտեմբերի 6-27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի միջնակարգ դպրոցում, հասցեն` ՀՀ Արմավիրի մարզ, գ․ Արաքս, Դրոյի 6:
Տեղեկությունների համար հեռախոս` 077-82-29-18, էլ. հասցե` araqsimijnakarq.dproc@mail.ru: