ՀՀ Շիրակի մարզի «Նոր Ախուրյանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը

2) բարձրագույն կրթությունը

3) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,

2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),

5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

6) աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի Նոր Ախուրյանի հիմնական դպրոցում 2022 թ. սեպտեմբերի 2-23-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի Նոր Ախուրյանի հիմնական դպրոցում, հասցեն` ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, բն. Ախուրյան, Յու. Ղամբարյան փակուղի 1:

Տեղեկությունների համար հեռախոս` 077-64-67-61, էլ. հասցե` vanik-martirosyan2021@mail.ru: