ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ը հայտարարում է 2022 թ. Ժողովրդական վարպետի վկայական շնորհելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունում:

Գործընթացին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ստեղծագործում են դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտում՝ պահպանելով հայկական արհեստագործության ավանդույթները, նպաստելով ժողովրդական արվեստի պահպանման, շարունակական զարգացման և հաջորդ սերունդներին փոխանցման գործին:

Դիմելու վերջնաժամկետը 2022 թ. սեպտեմբերի 30-ն է: Առաջին փուլի ընտրության արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 14-ին: Դիմումի ձևը և հարցաթերթիկը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3pSN5SL:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել folkmasterarmenia@gmail.com էլեկտրոնային փոստին: Էլեկտրոնային փոստով փաստաթղթերը ուղարկելու հնարավորության բացակայության պարագայում կարելի է դրանք տպագիր տարբերակով ներկայացնել թանգարան (Երևան, Աբովյան 64) երեքշաբթիից շաբաթ օրերին՝ ժամը 11:00-17:00:

Հարցերի դեպքում նշված ժամերին զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094 531 073, 077 457 697: