«Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի կարիքների գնահատման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները շրջայցեր են կատարել Արմավիրի մարզի մի շարք համայնքներում:

Մասնավորապես՝ նրանք ուսումնասիրություններ են իրականացրել մի շարք համայնքների կրթական հաստատություններում, ինչպես նաև Արմավիրի թիվ 2, թիվ 3, թիվ 5, թիվ 6, թիվ 8, թիվ 9, թիվ 10 դպրոցներում: Յուրաքանչյուր դպրոցում կատարվել է կարիքների գնահատում` հիմնական ենթակառուցվածքների առկայությունն ապահովելու և լաբորատոր սարքավորումների օգտագործման մոնիտորինգի համակարգ ներդնելու նպատակով:

ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները դպրոցների տնօրենների հետ քննարկել են նախատեսվող աշխատանքներն ու ծրագրի իրականացման ընթացքը: Նրանք փաստել են՝ ստեղծվող լաբորատորիաները համայնքների դպրոցներում կդառնան արդիական ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը կարող է տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական հմտություններով, գիտափորձեր կատարել համապատասխան նյութերով և սարքավորումներով: Շեշտվել է, որ նորարարական լաբորատորիաները շատ կարևոր են բնագիտական ոլորտի զարգացման, ինչպես նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից:

Նշենք, որ ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը նպատակաուղղված է բարելավելու հանրակրթական դպրոցների դասավանդման և ուսուցման պայմանները՝ մոտ 200 հանրակրթական դպրոցների տրամադրելով բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներ, կահույք և նյութեր:

Դպրոցները կընտրվեն հանրապետության ողջ տարածքից՝ բացառությամբ ՀՀ Տավուշի մարզի դպրոցների, քանի որ վերջիններիս սարքավորումներ, կահույք, նյութեր և վերապատրաստումներ կտրամադրվեն «ԵՄ-Ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակներում:

Հավելենք, որ նախատեսվում է նաև ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման նյութերի մշակում և տրամադրում՝ ձեռնարկի և ցուցադրական տեսանյութերի հետ մեկտեղ, որոնք կվերաբերեն լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում այս սարքավորումների օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանությունների և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամամբ: Ժամանակակից կահավորմանը զուգահեռ քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում նախատեսվում է իրականացնել նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ: