Օգոստոսի 13֊ից մեկնարկել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացը։
Դասընթացին մասնակցում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, մեթոդիստներ, դաստիարակներ, երաժշտության դաստիարակներ և ֆիզհրահանգիչներ։
ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից մշակվել են Նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրեր բոլոր տարիքային խմբերի համար։ Ծրագրերը 2022֊2023 ուստարվա ընթացքում փորձարկվելու են Երևանի և մարզերի 59 նախադպրոցական ուսումնական հաստատություններում։
Հետագայում նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները կվերապատրաստվեն ԿԶՆԱԿ-ի, իսկ մանկավարժական աշխատողները՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ընտրված կազմակերպությունների կողմից։