Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Չարենցը և իր ժամանակաշրջանը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

Գիտաժողովը 2022 թվականի նոյեմբերի 28-30-ը կանցկացվի Երևանում:

Զեկույցով հանդես գալու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ լրացնել ստորև կցված մասնակցության հայտը՝ այն ուղարկելով charents.museum@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Ներկայացված զեկույցները կհրապարակվեն «Չարենցը և իր ժամանակաշրջանը» գիտաժողովի նյութերի 3-րդ ժողովածուում: