ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, որոնք նախատեսված են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների համար:
Դասընթացին մասնակցել են 71 մասնագետներ Երևանից և ՀՀ մարզերից:
Օգոստոսի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը վերապատրաստված մասնակիցներից յուրաքանչյուրն իր մարզում և Երևանում իրականացնելու է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների վերապատրաստում:
Վերապատրաստման նպատակն է աջակցել հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման խորհրդի անդամներին՝ ունենալու անհրաժեշտ պատրաստվածություն և գիտելիքներ՝ խորհրդի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: