ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000 թվականից օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր: Այս տարի այն կրում է «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար» խորագիրը:
Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է Երիտասարդության միջազգային օրը՝ կարևորելով երիտասարդության դերն ու նշանակությունը հանրության և պետության զարգացման ու առաջընթացի գործում:
Այս տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հրազդանի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, «The Body Shop»-ի, ինչպես նաև «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համատեղ ջանքերով Երիտասարդության միջազգային օրը կնշվի 2022 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» ճանաչված Հրազդան քաղաքում:
Նախատեսվում են քննարկումներ, շրջայցեր, վարպետության դասեր, ինտերակտիվ խաղեր, մրցույթներ և այլ միջոցառումներ (օրակարգ):
Երիտասարդության միջազգային օրը կնշվի ոչ միայն 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաքում», այլև ՀՀ ամբողջ տարածքում (ծրագիր):