Հիմնական գործառույթները՝

  1. Իրականացնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության փորձնական կրթական ծրագրերի ներդրման, մոնիտորինգի և գնահատման աշխատանքները.
  2. իրականացնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության մշակման աշխատանքները.
  3. իրականացնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացման երկարաժամկետ և միջնաժամկետ պետական ծրագրերի մշակման աշխատանքները, մոնիթորինգ և գնահատում.
  4. իրականացնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակման աշխատանքները.
  5. իրականացնում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների, պետական կառավարչական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վերաբերյալ ուսումնադաստիարակչական բնույթի միջոցառումների, կրթության հարցերով համաժողովների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպման աշխատանքները.
  6. իրականացնում է կրթության զարգացման պետական ծրագրի մշակման և դրա իրականացման աշխատանքներ՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասով.
  7. իրականացնում է պետական ռազմավարական ծրագրերի շրջանակներում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ծրագրերի իրականացման կազմակերպումը.
  8. իրականացնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բնագավառին վերաբերող միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանը աշխատանքներ.
  9. իրականացնում է ՆՄՄԿՈՒ դասագրքերի, ուսումնական ձեռնարկների՝ նախարարության կողմից երաշխավորման գործընթացը.
  10. իրականացնում է Եվրամիության աջակցության ծրագրերի նախագծերի մշակման աշխատանքներ, մասնակցում է գործընկեր միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի նախագծմանը, իրականացմանը, մոնիթորինգին և գնահատմանը.
  11. իրականացնում է ՆՄՄԿՈՒ հաստատություններում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման կենտրոնների ներդրման աշխատանքները, վերապատրաստման ծրագրերի կազմակերպումը, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման կենտրոնների գործունեության արդյունավետության մոնիթորինգ և գնահատում.
  12. իրականացնում է ՆՄՄԿՈՒ ոլորտային հայեցակարգերի, ռազմավարական և բարեփոխումների ծրագրերի նախագծերի մշակման աշխատանքները.
  13. իրականացնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասով Նախարարության համակարգի բյուջետային գործընթացի մշակման աշխատանքները.
  14. իրականացնում է ՆՄՄԿ ոլորտին առնչնվող այլ գերատեսչությունների, կազմակերպությունների և կառույցների կողմից մշակված իրավական ակտերի, ռազմավարական փաստաթղթերի, զեկույցների և այլ փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների ներկայացում.
  15. իրականացնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների, մշակման, վերանայման, փորձարկման և ներդրման գործընթացների հետ կապված գործառույթներ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

1.Բարձրագույն կրթություն.
2.Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
3.«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4.Տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
5.Ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշխատելու ունակություն.

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 09.08.2022 –11.08.2022թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 212309 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: