«ԿԶՆԱԿ» հիմնադրամը «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում հայտարարում է կլիմայի փոփոխության կրթության թեմայով վերապատրաստողների մրցույթ։

Ծրագիրն իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ։

Մրցույթի նպատակն է պատրաստել վերապատրաստողներ, որոնք կլիմայի փոփոխության կրթության շրջանակում ուսումնական նախագծեր իրականացնելու ուղղությամբ կձևավորեն ուսուցիչների դասավանդման մասնագիտական կարողությունները։

Վերապատրաստված մասնագետները վերապատրաստելու և աշխատելու են ՀՀ Վայոց ձորի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների հետ: Աշխատանքը վճարովի է:

Մրցույթին կարող են դիմել այն անձինք, որոնք ունեն.

  1. Դասավանդման փորձառություն.
  2. Վերապատրաստման փորձառություն.
  3. Կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղեկացվածություն.
  4. Նախագծերի իրականացման փորձառություն.
  5. ՏՀՏ կարողություններ:

Հնգօրյա վերապատրաստումը տեղի կունենա օգոստոսի 17- 21-ը Դիլիջանում:

Դիմողներն ինքնա­կենսագրությունը (CV) մինչև ս.թ. օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ը, պետք է ներկայացնեն hr@kznak.am էլեկտրոնային հասցեին: