Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ:

Նախարարը ՀՀ նախագահին է ներկայացրել իրականացվող աշխատանքները, կրթական համակարգի բարեփոխումների ռազմավարության ուղղությունները և առաջիկա ծրագրերը:

Անդրադարձ է կատարվել 2022 թ.-ին հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունների ընդհանուր արդյունքներին: Վահագն Խաչատուրյանը և Վահրամ Դումանյանը մտքեր են փոխանակել նաև սպորտի և մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերի շուրջ: