Հիմնական գործառույթները՝
- Իրականացնում է Նախարարության ներքին գործավարությունը նախարարությունում ստացված դիմումների և պաշտոնական գրությունների (կից նյութերով) մուտքագրում, ելից փաստաթղթերի թղթային և էլեկտրոնային տարբերակով առաքում` Նախարարությունում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով.
- իրականացնում է էլեկտրոնային և թղթային արխիվացված փաստաթղթերի և դրանց կից փաթեթների տրամադրման աշխատանքները.
- մասնակցում է մուտքագրված փաստաթղթերի կատարման ժամկետների նկատմամբ հսկողությանը՝ հետևելով սահմանված ժամկետներում պատասխանելու ոչ գաղտնի փաստաթղթերին, նամակներին և քաղաքացիներից ստացված դիմում-բողոքներին
- մասնակցում է թղթային տարբերակով ստացված պաշտոնական գրությունների, դիմումների հիմքերի վարմանը և կատարողներին տրամադրմանը.
- մասնակցում է Բաժնի փաստաթղթերի արխիվացման աշխատանքների կատարմանը.
- մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, իր լիազորությունների շրջանակներում, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
- իրականացնում է տեղեկատվության տրամադրում քաղաքացիներին ներկայացված դիմումների ընթացքի վերաբերյալ` առցանց համակարգի միջոցով:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն.
- Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներքին գործավարության կարգի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- Տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.5.
- Ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
- Դիմումների ընդունման ժամկետն է` 03.08.2022 –05.08.2022թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 150 799 ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: