(1 թափուր տեղ)
Վերապատրաստող մասնագետի հիմնական գործառույթները՝

1․Նախադպրոցական կրթության բնագավառի օրենսդրության իմացուցություն
2․Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի իմացություն
3․ Նախադպրոցական կրթական ծրագրերի իմացություն
4 Մեթոդների եւ մեթոդական հնարների իմացություն

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

1.Բարձրագույն մասնագիտական կրթություն։
2.Նախադպրոցական կրթական ծրագրերի հեղինակ կամ համահեղինակ։
3.Վերջին 5 տարվա ընթացքում երկու տարվա մասնագիտական փորձ։
4. Նախադպրոցական տարիքի երեխաների համար մշակված մեթոդական ձեռնարկների հեղինակ կամ համահեղինակ։
5.Վերապատատրաստումներ իրականացնելու փորձառություն:

Դիմումների ընդունման ժամկետն է` 29.07.2022 – 05.08.2022թթ.:

  • Աշխատավարձի չափը՝ սահմանվում է ժամային դրույքաչափով՝ վերապատրաստման դասընթացի մեկ ժամի արժեքը կազմում է 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար սահմանվում է որոշակի ժամկետ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

  1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով համապատասխան մարզը, որին հավակնում է,
  2. անձնագրի պատճենը,
  3. ինքնակենսագրություն,
  4. դիպլոմի պատճենը
  5. վերապատրաստումների իրականացան փորձի մասին տեղեկանքը և վերապատրաստողի վկայականը (առկայության դեպքում)։
  6. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 05.08.2022թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, օգոստոսի 10-ին` ժամը 12:00-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: