Կրթական նորարարությունների բաժնի պետի հիմնական գործառույթները՝

1.Կազմակերպում է այլ մարմինների, պաշտոնատար անձանց կողմից պահանջվող՝ բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրումը։
2.Ուսումնասիրում է բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգում և վերլուծում այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:
3.Սովորողների մասնագիտական կողմնորոշման գործընթացների մեթոդաբանության և ծրագրերի մշակում։
4. Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի գրավչության բարձրացմանը նպաստող միջոցառումների մշակում և կազմակերպում։
5․Կրթության համաշխարհային զարգացումների ուսումնասիրություն և նորարական մոտեցումների փորձարկման աշխատանքների կազմակերպում ուսումնական հաստատություններում։
6.Ուսումնական հաստատություններում իրականացվող նորարական ծրագրերի և նախագծերի մշտադիտարկման և գնահատման գործընթացի կազմակերպում և իրականացում։
7. Տարբեր երկրների և համայնքների, այդ թվում՝ հայկական սփյուռքի կրթական հաստատությունների և մասնագետների հետ համագործակցության հնարավորու-թյունների ուսումնասիրություն և բացահայտում, համագործակցային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցություն։
8․ Ապահովում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կառուցվածքի և կազմման մեթոդների, ուսումնական հաստատության կառավարման գործող մոդելների, նորարարական մոտեցումների մշակման աշխատանքների գործընթացը:
9․ Ներկայացնում է առաջարկություններ ուսումնական հաստատության գործունեության տնտեսական դաշտի լրամշակման վերաբերյալ:
10․ Ապահովում է ուսումնական հաստատության կառուցվածքի, կանոնադրության փոփոխությունների առաջարկությունների, ընթացիկ աշխատանքների նկարագրության, գործող մոդելների ուսումնասիրության և նոր մոդելների մշակման աշխատանքների գործընթացը:
11․ Մշակում է ներդպրոցական վերահսկողության ռազմավարություններ և մեթոդներ։
12․ Ներկայացնում է ուսումնական հաստատության ծախսերի ֆինանսական պլանավորման, ուսումնական հաստատության ծախսերի նախահաշվի և դրա կառավորման մոդելների, բյուջեի կառավորման մեդելների, ռազմավարությունների առաջարկություններ:
13․ Կազմակերպում է այլ մարմինների, պաշտոնատար անձանց կողմից պահանջվող՝ վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրումը։
14․ Ապահովում է վարչության գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգելով և վերլուծելով այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Բարձրագույն մանկավարժական կրթություն:
  2. Վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 5 տարվա ընդհանուր աշխատանքային փորձ հանրակրթա-կան ուսումնական հաստատությունում։
  3. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի իմացություն՝ «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքներ, հանրակրթության պետական չափորոշիչ, առարկայական ծրագրերի կառուցվածք, ուսուցիչների ատեստավորման կարգ, վերապատրաստման ծրագրերի և չափորոշիչների կառուցվածք, աշխատանքների կազմակերպման օրինաչափություն-ները և ընթացակարգերը, ուսումնական գործընթացի կազմակերպման կարգերը։
  4. Օրեքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն:
  5. Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն:
  6. Գործող ուսումնական պլանի իմացություն:
  7. Գնահատման մեթոդաբանության իմացություն։
  8. Հեռավար դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն:
  9. Բաժնի մյուս մասնագետների հետ առցանց փաստաթղթեր մշակելու և խմբագրելու, առցանց շտեմարաններից օգտվելու, էլեկտրոնային նամակներ ստանալու և ուղարկելու, քննարկումների մասնակցելու կարողություն:
  10. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  11. Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
    Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  12. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Դիմումների ընդունման ժամկետն է` 29.07.2022 – 05.08.2022թթ.:

  • Աշխատավարձի չափը՝ 250,000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 05.08.2022թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, օգոստոսի 10-ին` ժամը 10:00-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: