Գործադիր տնօրենի օգնականի հիմնական գործառույթները՝

1Հանդիպումների, նիստերի (առկա և առցանց) ժամանակացույցի կազմում։
2․
Հիմնադրամի աշխատակիցների և արտաքին գործընկերների հետ նամակագրության իրականացում։
3․
Տեղեկատվական հարցումներին պատասխանում, փաստաթղթավորման պատշաճ իրականացում։
4․
Հանդիպումների պլանավորում, նիստերի օրակարգերի, նյութերի և արձանագրությունների շրջանառում։
5․
Նիստերի և հանդիպումների օրակարգերի նախագծում, նյութերի տրամադրում շահագրգիռ անձանց /ստորաբաժանումներին։
6․
Գործադիր տնօրենի մութքային և ելքային զանգերի սպասարկում, փոստի և հաղորդակցման այլ տեսակների համակարգում։
7․ Գործադիր տնօրենի կողմից տրված հանձնարարականների կատարման հանդեպ հսկողության իրականացում։
8․Անհրաժեշտության դեպքում այլ պարտականությունների և առաջադրանքների կատարում։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:
  2. Հայերենով, ռուսերենով, անգլերենով հաղորդակցելու հմտություններ։
  3. Գործադիր տնօրենի օգնականի և / կամ ադմինիստրատիվ օգնականի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
  4. Կազմակերպչական հմտություններ:
  5. Ուշադրություն մանրուքներին և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն:
  6. Գրավոր և միջանձնային հաղորդակցման գերազանց հմտություններ, միջանձնային և թիմային հմտություններ:
  7. Բարդ իրավիճակներում ճիշտ կողմոնորոշվելու հմտություններ։
  8. Սահմանված վերջնաժամկետում արդյունավետ գործելու ունակություն։
  9. Համակարգչային գիտելիքներ,Microsoft Office (Word, Exsel, Power Point) գերազանց իմացություն:
  10. Փոփոխությունների հանդեպ ճկունություն և բարդ իրավիճակներ կառավարելու ունակություն։
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 29.07.2022 – 05.08.2022թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 200,000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 05.08.2022թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, օգոստոսի 10-ին` ժամը 10:00-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։
Լրացուցիչ
տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: