Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության կրթական ծրագրերի ֆինանսավորման բաժնի պետի (18-35.4-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության կրթական ծրագրերի ֆինանսավորման բաժնի պետի (18-35.4-Ղ4-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2022 թվականի հուլիսի 25-ից մինչև 2022 թվականի հուլիսի 29-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

  1. Դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի օգոստսի 29-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3,Կառավարական շենք 2 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3,Կառավարական շենք 2 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

«Հանրային ծառայության մասին» օրենք հոդվածներ՝ 3,4,6,8,9,14,31
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150050
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3,4,5,6,7,9,10,11,12,14,15,19,22,24
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=158948
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4,5,6,7,9,10,11,12,16,17,19,20,21,24
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենք հոդվածներ՝ 8,11,12,13,15,18,18.1,19,20,23
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=141306
«Կրթության մասին» օրենք հոդվածներ՝ 3,4,10,11,13,16,18,22,23,29,30,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143873
«ՀՀ հարկային օրենսգիրք» հոդվածներ՝ 6,7,8,25,52,69
հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=153241
«ՀՀ գանձապետական համակարգի մասին» օրենք հոդվածներ՝ 3,9,11,14,17
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=138972
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 4,6,10,13,14,16,28,29,30,31,32,33,34,36,39,43,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152139
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենք հոդվածներ՝ 5,12,15,19
հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140926
Անի Թորոսյան «Համակարգչային հմտություններ (ՄԿՈՒ համակարգի ուսանողների համար)»
հղումը՝ https://escs.am/files/files/2022-06-02/a07bdba448bf7cdaf35b309d55a7cb67.pdf
«Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու»
հղումը՝ https://bit.ly/3zfSglY
Ա. Ս. Մարգարյան, «Ժամանակակից հայոց լեզու», Երևան, 1997
հղումը՝ http://publishing.ysu.am/files/18.pdf

  • Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կրթությւան,գիտության,մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659) :